ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ծառուկյան․ «Քաղաքականության էջը ինձ համար փակ է»

Ծառուկյան․ «Քաղաքականության էջը ինձ համար փակ է»
28.04.2015 | 22:31

«Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականություն չի վերադառնա»,- պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարել է ԲՀԿ նախկին նախագահը։ «Քաղաքականության էջը ինձ համար փակ է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա մասնակցում էր իրեն պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի բացմանը, որի 520 առևտրականներ երեք տարի առանց վարձավճարի առևտուր կանեն։ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ «Ինչ խոստացել եմ, տասնապատիկ ավելին եմ արել և շարունակելու եմ անել»: Ըստ Ծառուկյանի, քաղաքականությունից հեռանալն իրեն որևէ կերպ չի խանգարում իրագործել իր նպատակները։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ